hero image of nanopro

Նանո Պրո
Կյանքն առանց
սահմանափակումների

Նանո Պրո-ն առաջարկում է վերին և ստորին վերջույթների պրոթեզավորման, օրթեզավորման և վերականգնողական սարքավորումների ամբողջական լուծումներ՝ անհատական մոտեցմամբ:

Դեպի ակտիվ կյանք

Lուծումներ վերականգնման ճանապարհին

Մենք առաջարկում ենք բարձրորակ և անհատականացված լուծումներ՝ օգնելով մեր հաճախորդներին վերադառնալ ակտիվ կյանքի

Պրոթեզներ

Ժամանակակից տեխնոլոգիաներով պատրաստված վերին և ստորին վերջույթների պրոթեզներ:

Տեսնել ավելին

Օրթեզներ

Բարձրորակ օրթեզներ և կորսետներ՝ հարմարեցված ձեր անհատական կարիքներին

Տեսնել ավելին

Աջակցող միջոցներ

Լրացուցիչ սարքավորումներ և պարագաներ՝ ձեր առօրյան դյուրին դարձնելու համար

Տեսնել ավելին
partner image

Նորագույն տեխնոլոգիաներ

Մենք ներդնում ենք միջազգային շուկայի առաջատար տեխնոլոգիաները՝ առաջարկելով մեր շահառուներին նորարարական և բարձրորակ լուծումներ ապահովելով առավելագույն հարմարավետություն:

Միկրոպրոցեսորով ծնկահոդ

Բիոմեխանիկական տեխնոլոգիաներով հագեցած ծնկահոդը հարմարվում է քայլվածքի փոփոխություններին՝ ապահովելով բնական և ապահով շարժումներ ցանկացած մակերեսի վրա։

Միոէլեկտրական պրոթեզ

Միոէլեկտրական տեխնոլոգիան թույլ է տալիս կառավարել պրոթեզը մկանային ազդակների միջոցով՝ վերականգնելով բնական շարժումները և ինքնուրույնությունը

Բազմաֆունկցիոնալ ոտնաթաթ K1-K3

Հատուկ մշակված դինամիկ ոտնաթաթը հարմարեցված է տարբեր ակտիվության մակարդակների համար՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն և կայունություն

Cushion Overlay տեխնոլոգիա

Նորարարական Cushion Overlay համակարգը թույլ է տալիս կարգավորել վերջույթի ծավալը օրվա ընթացքում՝ ապահովելով կատարյալ հարմարավետություն։

Միջազգային փորձառություն, բացառիկ որակ

Մենք համագործակցում ենք միջազգային առաջատար արտադրողների հետ, ովքեր տասնամյակների ընթացքում ապացուցել են իրենց արտադրանքի բարձր որակն ու հուսալիությունը:

Յուրաքանչյուր արտադրանք անցնում է բազմափուլ որակի ստուգում և ունի անվճար երաշխիքային սպասարկում:

Զանգահարել

Միջազգային հեղինակություն

Մեր գործընկերների արտադրանքն ունի միջազգային հավաստագրեր և ճանաչում է ստացել աշխարհի առաջատար բժշկական կենտրոնների կողմից

Երկարամյա փորձառություն

մեր մատակարարները գործում են ավելի քան 30 տարի՝ մշտապես կատարելագործելով իրենց արտադրանքը և տեխնոլոգիաները

Հավաստագրված որակի երաշխիք

Յուրաքանչյուր արտադրանք անցնում է բազմափուլ որակի ստուգում և ունի երկարաժամկետ երաշխիքային սպասարկում

Նորարարական մոտեցում

Մենք մշտապես ներդնում ենք նորագույն տեխնոլոգիաներ՝ բարելավելով արտադրանքի որակն ու հարմարավետությունը

Պրոթեզավորման ուղին. քայլ առ քայլ

Մենք հավատում ենք, որ տեխնոլոգիաները պետք է ծառայեն մարդկանց, և յուրաքանչյուր նոր պրոթեզ մեզ համար ոչ միայն տեխնիկական մարտահրավեր է, այլ նաև հնարավորություն՝ փոխելու մեկ մարդու կյանք:

Մեզ համար կարևոր է ոչ միայն պրոթեզի տեխնիկական կատարելությունը, այլ նաև Ձեր վստահ քայլերը դեպի ակտիվ և լիարժեք կյանք:

workflow
Առաջին հանդիպում

Այս փուլում մենք ծանոթանում ենք Ձեզ հետ, լսում Ձեր ակնկալիքները և նպատակները: Մեր փորձառու մասնագետները կատարում են մանրակրկիտ չափագրումներ և առաջարկում անհատական լուծումներ՝ հաշվի առնելով Ձեր կենսակերպը և կարիքները:

workflow
Ստեղծագործական փուլ

Յուրաքանչյուր պրոթեզ պատրաստվում է բացառապես Ձեզ համար՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ և նյութեր: Այս փուլում կատարվում են բազմաթիվ փորձարկումներ և նրբակի հարմարեցումներ՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն և բնական շարժումների ազատություն:

workflow
Նոր հնարավորություններ

Վերջնական հարմարեցման փուլում մենք ոչ միայն կատարելագործում ենք պրոթեզը, այլև սովորեցնում ենք Ձեզ արդյունավետ օգտագործել այն առօրյա կյանքում: Մեր աջակցությունը չի ավարտվում պրոթեզի հանձնումով. մենք շարունակում ենք հետևել Ձեր առաջընթացին և անհրաժեշտության դեպքում անվճար սպասարկում:

ՄԵՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Հպարտությամբ ներկայացնում ենք մեր փորձառության և հաջողությունների ցուցանիշները, որոնք արտացոլում են մեր երկարամյա նվիրվածությունը և մասնագիտական պատրաստվածությունը պրոթեզավորման ոլորտում:

Թվերը խոսում են մեր փորձի մասին։ Տարիների ընթացքում մեր կենտրոնը դարձել է վստահելի հենարան հազարավոր մարդկանց համար՝ ստեղծելով նոր հնարավորություններ։

30+
Տարիների փորձառություն

15k
Սպասարկված շահառուներ

100+
Միջազգային գործընկերներ

Այն օգտագործում է լատիներենի շուրջ 200 բառ` դրանք

Եթե ուզում եք օգտագործել Lorem Ipsum

reviewer image

Նոր

Հետաքրքրվողների համար ոտորև ներկայացված է 1500-ականներից ի վեր օգտագործվող 

reviewer 1

Անանուն Ազգանուն

November 28, 2024

Հակառակ ընդհանուր պատկերացմանը` Lorem Ipsum-ը այդքան էլ պատահական հավաքված տեքստ չէ:

Տեսնել ավելին
Reviewer image 2

Նոր

Արտադրված Lorem Ipsum-ը, արդյունքում չունի կրկնություններ

reviewer 2

Անանուն Ազգանուն

November 28, 2024

Հակառակ ընդհանուր պատկերացմանը` Lorem Ipsum-ը այդքան էլ պատահական հավաքված տեքստ չէ:

Տեսնել ավելին

Կարծիքներ

Մեր հպարտությունն ու ոգեշնչման աղբյուրը մեր շահառուների հաջողության պատմություններն են։ 

Norair Mnatsakanyan

Անչափ գոհ եմ Նանո Պռո պրոթեզավորման կենտրոնի աշխատանքից։ Շատ պրոֆեսիոնալ ու ուշադիր մոտեցում։ Ամբողջ գործընթացը պարզ ու հասկանալի էր, իսկ արդյունքը՝ գերազանց։ Խորհուրդ կտամ նրանց, ովքեր գնահատում են որակն ու մասնագիտական մոտեցումը։ Շնորհակալություն ձեր թիմին!

SAMO SAYADYAN

Չափազանց շնորհակալ եմ հոգատար սպասարկման, որակյալ պրոթեզ պատրաստելու, պրոթեզավորման և ընթացիկ սպասարկման համար։
Պրոթեզավորման լավագույն կենտրոնը Հայաստանում միանշանակ Նանո Պրո-ն է։

Հաճախակի Տրվող Հարցեր

Այստեղ կգտնեք պատասխաններ պրոթեզավորման և օրթեզավորման վերաբերյալ առավել հաճախ տրվող հարցերին:

Արդյո՞ք կան հավելավճարներ օրթեզների համար

Ոչ, հավաստագրված շահառուներին օրթեզները տրամադրվում են ԱՆՎՃԱՐ

Ի՞նչ որակի նյութեր եք օգտագործում

Մենք աշխատում ենք միայն բարձրորակ՝ այդ թվում՝ ամերիկյան, անգլիական և կանադական արտադրության նյութերով

Որքա՞ն է տևում պրոթեզի պատրաստումը

Յուրաքանչյուր դեպք անհատական է։ Սովորաբար պրոցեսը տևում է 2-3 շաբաթ՝ ներառյալ փորձարկումները և վերջնական հարմարեցումները

Ինչպե՞ս է իրականացվում հետագա սպասարկումը

Մենք տրամադրում ենք շարունակական անվճար սպասարկում։ Ցանկացած անհարմարության դեպքում կարող եք այցելել մեր կենտրոն

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

  • Անձնագիր
  • Սոցիալական քարտ
  • Բժշկի ուղեգիր
  • Հաշմանդամության վկայական (առկայության դեպքում)

Կարո՞ղ եմ ստանալ անհատական խորհրդատվություն

Այո՛, մեր փորձառու մասնագետները պատրաստ են անվճար խորհրդատվություն տրամադրել։ Պարզապես զանգահարեք մեզ