
Ռազմիկ Մարտիրոսյան
Պրոթեզիստ
Արդեն 30 տարուց ավել մենք կանգնած ենք մեր շահառուների կողքին՝ օգնելով նրանց վերադառնալ լիարժեք կյանքի: Մեր հաջողության գաղտնիքը մարդկային մոտեցման և բարձր պրոֆեսիոնալիզմի համադրությունն է: Մեր թիմը նվիրված է մեկ առաքելության՝ օգնել մարդկանց վերագտնել իրենց ակտիվ կյանքը և իրականացնել երազանքները:


Հիմնադիր
Մեր աշխատանքում ամենակարևորը մարդն է։
1990-ական թվականները Հայաստանի համար փորձությունների ժամանակաշրջան էր: Երկրաշարժի և պատերազմի հետևանքները դեռ թարմ էին, երբ երիտասարդ ինժեներ Կարեն Մարգարյանը որոշեց իր կյանքը նվիրել մի առաքելության՝ վերականգնել մարդկանց հավատը կյանքի հանդեպ:
Այսօր, ավելի քան 30 տարի անց, «Nano-Pro» պրոթեզավորման և օրթեզավորման կենտրոնը շարունակում է նույն առաքելությունը։ Կարեն Մարգարյանի ղեկավարությամբ կենտրոնը դարձել է նորարարական լուծումների առաջամարտիկ՝ ներդնելով ժամանակակից տեխնոլոգիաներ և միջազգային փորձ:
Յուրաքանչյուր շահառուի հետ աշխատում ենք անհատական մոտեցմամբ՝ օգնելով վերադառնալ ոչ միայն առօրյա գործունեությանը, այլև իրականացնել երազանքները։ Հազարավոր վերականգնված ճակատագրերն ու ակտիվ կյանք վերադարձած մարդիկ մեր աշխատանքի իրական գնահատականն են:
Փորձառու մասնագետներ, որոնք յուրաքանչյուր լուծման վրա աշխատում են անհատական մոտեցմամբ և ուշադրությամբ։

Պրոթեզիստ

Պրոթեզիստ

Պրոթեզիստ
Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր մարդ արժանի է լիարժեք կյանքի: Մեր աշխատանքը հիմնված է անհատական մոտեցման, բարձր որակի և մասնագիտական նվիրվածության վրա:
Տրամադրել բարձրորակ պրոթեզավորման և օրթեզավորման ծառայություններ՝ օգնելով մարդկանց վերագտնել շարժունակությունն ու վերադառնալ ակտիվ կյանքի:
Դառնալ միջազգայնորեն ճանաչված պրոթեզավորման կենտրոն՝ սահմանելով նոր չափանիշներ ոլորտում և ընդլայնելով մեր փորձի կիրառումը տարածաշրջանում:
Հասկանում ենք մարդու կենսակերպը, սպասումներն ու ամենօրյա դժվարությունները։
Համադրում ենք մասնագիտական փորձը, չափումները և ժամանակակից տեխնոլոգիաները։
Ուղեկցում ենք հարմարեցման, օգտագործման և հետագա սպասարկման ամբողջ ընթացքում։
Մեր հպարտությունն ու ոգեշնչման աղբյուրը մեր շահառուների հաջողության պատմություններն են։
Անչափ գոհ եմ Նանո Պռո պրոթեզավորման կենտրոնի աշխատանքից։ Շատ պրոֆեսիոնալ ու ուշադիր մոտեցում։ Ամբողջ գործընթացը պարզ ու հասկանալի էր, իսկ արդյունքը՝ գերազանց։ Խորհուրդ կտամ նրանց, ովքեր գնահատում են որակն ու մասնագիտական մոտեցումը։
Norair MnatsakanyanՉափազանց շնորհակալ եմ հոգատար սպասարկման, որակյալ պրոթեզ պատրաստելու, պրոթեզավորման և ընթացիկ սպասարկման համար։ Պրոթեզավորման լավագույն կենտրոնը Հայաստանում միանշանակ Նանո Պրո-ն է։
Samo SayadyanՄեր մասնագետները պատրաստ են պատասխանել Ձեր բոլոր հարցերին և օգնել ընտրել լավագույն լուծումը:
Խորհրդակցել